Վրաստանի Մառնեուլիի կոյուղաջրում երկու մարդ է խեղդվել

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ անզգուշությամբ մահ պատճառելու հատկանիշներով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Վրաստանի Մառնեուլիի կոյուղաջրում երկու մարդ է խեղդվել, հայտնում է Sputnik Գրուզիան՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները ։
Նշվում է, որ շենքերից մեկի բակում ջրհորը մաքրած բանվորը չի կարողացել ինքնուրույն դուրս գալ։ Տան սեփականատերը որոշել է իջնել օգնության, սակայն նա էլ չի կարողացել բարձրանալ։
Որոշ ժամանակ անց տղամարդկանց հաջողվել է ջրհորից հանել։ Նրանք անգիտակից վիճակում են եղել։ Երկուսն էլ տեղափոխվել են հիվանդանոց, սակայն նրանց կյանքը փրկել չի հաջողվել։
Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Վրաստանի Քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով՝ «անզգուշությամբ մահ պատճառելը»: Այն նախատեսում է պատիժ՝ երեքից հինգ տարի ազատազրկմամբ: