ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր, ինչպես նաև օգոստոսի 1-4-ը կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան` 2-5 մ/վ արագությամբ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, սակայն հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:
Երևան քաղաքում հուլիսի 31-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Oգոստոսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: