ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik․ Իսպանիայում հուլիսին գրանցված էքստրեմալ շոգը 2064 մարդու մահվան պատճառ է դարձել: Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Կարլ III-ի առողջության ինստիտուտի կայքում հրապարակված տվյալները:
Ինստիտուտի ամենօրյա մահացության մոնիթորինգի համակարգի համաձայն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բարձր ջերմաստիճաններից մահացության դեպքերը մոտ չորս անգամ պակաս են եղել։
Մահերի ընդհանուր թվից 1321 մարդ 85-ից բարձր է եղել, ևս 470-ը եղել են 75-ից մինչև 84 տարեկան, 176 մարդ՝ 65-ից մինչև 74 տարեկան և 83 մարդ՝ 45-ից մինչև 64 տարեկան: Նույն պատճառով մահացել են նաև մինչև 14 տարեկան 10 երեխաներ։
Հուլիսի 18-ին և 19-ին մահացել են տվյալ ժամանակահատվածի համար ամենամեծ թվով մարդիկ՝ 184 մարդ: Այս օրերին միջին ջերմաստիճանն ամբողջ Իսպանիայում կազմել է մոտ +38...+40 աստիճան: