ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանի տարածքում պոռնոգրաֆիկ հոլովակ նկարահանած ամուսնական զույգը ներողություն է խնդրել հայ ժողովրդից ՝ համապատասխան տեսանյութ ձայնագրելով։
Ինչպես արդեն հայտնել ենք, «Էրեբունի» ՊՀԱԹ–ի տարածքում արտասահմանցի զբոսաշրջիկները պոռնոգրաֆիկ տեսանյութ են նկարել ու հրապարակել համապատասխան կայքերից մեկում։ Այդ ամենը բարկացրել է հայ օգտատերերին։ Սոցցանցերում այդ թեման բուռն քննարկման առիթ էր տվել։
«Հարգելի հայ ժողովուրդ, ներողություն եմ խնդրում ձեզանից մեր արարքի համար։ Մենք չգիտեինք, որ Էրեբունի ամրոցը սրբազան տեղ է ձեզ համար», - տեսանյութում ասում է Մամետովը։ Նա հավելում է, որ երբեք չեն ցանկացել վիրավորել հայ ժողովրդին, որը միշտ բայրացկամ է եղել իրենց նկատմամբ։
Տղամարդը նշել է, որ տեսահոլովակը համացանցից ջնջել են, քանի որ հասկացել են, որ այն առաջացրել է զանգվածային վրդովմունք հայ հանրության շրջանում: Ավելին, նա խոստացել է այլևս նման տեսահոլովակներ չնկարահանել։
Ինչպես հաղորդում է Baza Telegram-ալիքը, Ստանիսլավ Մամետովը կնոջ հետ եկել է Հայաստան արձակուրդի։ Այժմ զույգը Երևանից մեկնել է ՀՀ մեկ այլ քաղաք և դեռ չգիտեն` ինչպես են վերադառնալու տուն։
Հուլիսի 30-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանությունը հետաքննություն է սկսել Էրեբունու ամրոցի փլատակներում օտարերկրացիների կողմից նկարահանված պոռնոգրաֆիկ տեսանյութի փաստով։