ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ելենովկայի քննչական մեկուսարանում HIMARS-ից ուկրաինացի ռազմագերիներին հարվածելու ողջ պատասխանատվությունը կրում են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ու ԱՄՆ-ն:
«Ուկրաինացիների դեմ արյունալի կոտորածի ողջ քաղաքական, քրեական ու բարոյական պատասխանատվությունը կրում է անձամբ Զելենսկին, նրա հանցավոր ռեժիմը և նրանց սատարող Վաշինգտոնը», - ասել է նա:
Կոնաշենկովը նշել է, որ ԴԺՀ-ի Ելենովկայում գտնվող մեկուսարանի (որտեղ պահվում էին ուկրաինացի ռազմագերիները) վրա ամերիկյան HIMARS ՀԿՌՀ-ի կիրառմամբ ուկրաինական հրթիռային հարվածի հետևանքով 50 մարդ է զոհվել:
48 ռազմագերիների մարմինները, գեներալի խոսքով, հայտնաբերվել ու դուրս են բերվել մեկուսարանի շինությունների փլատակներից տակից:
«Եվս երկու ուկրաինացի ռազմագերիներ մահացել են ծանր վնասվածքներից բժշկական հաստատություն ճանապարհին», - ավելացրել է Կոնաշենկովը:
Նա հավելել է, որ ծանր վնասվածքներով բուժհաստատություններ են տեղափոխվել 73 ուկրաինացի ռազմագերիներ, բոլորին անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հրապարակել է Ելենովկայում (ԴԺՀ) քննչական մեկուսարանի ուղղությամբ ուկրաինական զորքերի հարվածի հետևանքով սպանված ու վիրավոր ուկրաինացի ռազմագերիների ցուցակները:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 157-րդ օրը։