Տիմատին հայտարարել է, որ ձեռք է բերել Ռուսաստանում Starbucks-ի բոլոր ակտիվները

Գործարարը ռուսաստանցիներին առաջարկել է մասնակցել լոգոտիպի նոր անվանման ու դիզայնի մշակմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Starbucks-ի բոլոր ակտիվները Ռուսաստանում ձեռք են բերվել, առաջին կետերի բացումը տեղի կունենա օգոստոսին, այժմ թիմն աշխատում է նոր անվանման որոնման ուղղությամբ։ Տեղեկությունը սոցցանցում հայտնել է երգիչ ու գործարար Տիմատին:
«Այժմ պաշտոնապես. ՍԲ-ի (Starbucks,– խմբ.) ցանցի բոլոր ակտիվները ձեռք են բերվել ու գտնվում են մեր ու Անտոն Պինսկիի զգուշավոր կառավարման ներքո»,-նշել է Տիմատին:
Նրա խոսքով՝ այցելուները չպետք է մեծ ռեբրենդինգի ակնկալիքներ ունենան։ Դրա հետ մեկտեղ նա ռուսաստանցիներին առաջարկել է մասնակցել լոգոյի, նոր անվանման ու դիզայնի մշակմանը:
Հատուկջոկատայինները բռնել են Տիմատիին ռեստորանում. դաժան կատակի տեսանյութը
Երաժիշտը նշել է, որ մինչև սեպտեմբեր լավագույն դիզայնը կզարդարի Ռուսաստանում ավելի քան 200 սրճարանի հասցե:
Հուլիսի կեսերին հայտնի է դարձել, որ Starbucks ամերիկյան ցանցի ռուսական բիզնեսի նոր սեփականատերերը կդառնան ռեստորատոր Անտոն Պինսկին, երգիչ ու գործարար Տիմատին, ինչպես նաև «Սինդիկա» ընկերությունը:
Առաջին Starbucks սրճարանը բացվել է Ռուսաստանի մայրաքաղաքում 2007 թվականին։ Մարտին Starbucks-ը հայտարարել էր Ռուսաստանում գործունեության դադարեցման մասին ու փակել էր սրճարանը, այդ ժամանակ երկրում աշխատում էին ցանցի ավելի քան 100 հաստատություններ:
Հրմշտոց ու հիասթափություն Երևանում. Տիմատիի ռեստորանի բացումն ընտրյալների համա՞ր էր