ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի որդին` Հայկ Սարգսյանն արդեն ազատության մեջ է։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը։
«Հայկոն ազատության մեջ է»,– գրել է Վարդանյանը։
Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Նա երկամսյա կալանքի տակ էր հունիսի 1-ից։