Իրանում ձերբակալել են Շվեդիայի քաղաքացու. նա մեղադրվում է լրտեսության մեջ

Կասկածյալը մի քանի անգամ այցելել է Իրան և շփվել այն անձանց հետ, որոնք հսկողության տակ են եղել երկրում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Իրանի տեղեկատվության (հետախուզության) նախարարությունը ձերբակալել է Շվեդիայի քաղաքացու։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
«Իրանական հետախուզության և անվտանգութան ուժերը լրտեսության մեղադրանքով հայտնաբերել և ձերբակալել են Շվեդիայի քաղաքացու»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ կասկածյալը մի քանի անգամ այցելել է Իրան և շփվել այն անձանց հետ, որոնք հսկողության տակ են եղել երկրում, ինչպես նաև այցելել են Իսրայել։
Թուրքիան հայտարարել է, որ իրանական լրտեսական ցանց է բացահայտել