Իլոն Մասկը պատասխան հայց է ներկայացրել Twitter-ի դեմ

Այս տարվա գարնանը գործարարը հայտարարել էր սոցցանցը գնելու մտադրության մասին, սակայն հետո մտափոխվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Ամերիկացի գործարար Իլոն Մասկը Twitter-ի դեմ պատասխան հայց է ներկայացրել, սակայն խնդրել է դատարանին մանրամասները գաղտնի պահել։ Այս մասին հայտնում է CNBC-ն։
Այս տարվա գարնանը Մասկը հայտնել էր, որ ցանկանում է սոցցանցը գնել 44 մլրդ ԱՄՆ դոլարով, սակայն մայիսի կեսերին նա դադարեցրել է գործարքը, որպեսզի ստուգի, թե հարթակում քանի օգտահաշիվ կա։
Հուլիսի 9-ին հայտնի է դարձել, որ գործարարը հրաժարվել է սոցցանցը գնելու մտքից։ Այս ընթացքում ընկերության բաժնետոմսերի արժեքը մի քանի անգամ ընկել է։
Ավելի ուշ Twitter-ը Մասկին դատի է տվել, որպեսզի ստիպի նրան ավարտին հասցնել գործարքը։
Մասկը գործարքը խզելու դեպքում պետք է 1 մլրդ դոլար վճարի Twitter–ին