Երևանի Թբիլիսյան խճուղի-Քանաքեռ ճանապարհային հանգույցում վթարվել է «Արզական-Քանաքեռ» խոշոր ջրատարը։ Տեղեկությունը հայտնում է «Վեոլիա Ջուր»–ը` հավելելով, որ Երևանի Արաբկիր վարչական շրջանի որոշ բնակիչները ջուր չեն ունենալու հուլիսի 29-ին ժամը 15։00-ից մինչև հուլիսի 30-ը ժամը 15:00-ն։
«Տեղում արդեն աշխատում է «Արաբկիր» շահագործման տեղամասի վթարային բրիգադը համապատասխան տեխնիկայով` բեռնատար, էքսկավատոր, կոյուղատար, տեխօգնության մեքենաներ: Ջրի առատ արտահոսքի պայմաններում 3 պոմպերը դժվարությամբ են հեռացնում ջուրը, հնարավորինս դեպի հարակից կոյուղու դիտահոր»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ մասնագետները փորձել են առանց ջրատարի կանգառի վերացնել վթարը, սակայն պարզվել է` խնդիրը տեխնիկական առումով շատ ավելի բարդ է, հետևաբար ջրանջատումն անխուսափելի է:
Ստորև ներկայացնում ենք Երևանի Արաբկիր վարչական շրջանի այն հասցեները, որտեղ ջրամատակարարումը դադարեցվել է.
Կոմիտասի պողոտա, Ղափանցյան, Ն. Զարյան, Ադոնց, Շիրվանզադե, Ն.Տիգրանյան, Շահսուվարյան, Մամիկոնյանց, Բուդաղյան, Տոլբուխին, Գրիբոյեդովի, Արղության, Բակունցի, Հակոբյան, Թավրիզյան, Այգեկցու, Գ.Արծրունու, Ռիգայի, Սևքարեցի Սաքոյի, Հ.Սահյան, Հ.Էմինի, Մանուշյան, Արաբկիրի 17, 19, 21, 23, 25, 27, 29, 41, 43, 49, 51, 53 փողոցներ, Վրացական փողոցը և 4-րդ նրբանցքը, Մալխասյանց փողոցը իր նրբանցքներներով, Ազատության պողոտայի 7/1, 7/2, 9/1, 9/2, 9/3, 9/4, 19, 21, 23, 24, 25, 26, 27 շենքեր իրենց կոտորակներով, Հր.Քոչարի 7, 9, 10, 11, 12, 14, 16-25, 27, 28, 29-171՝ կենտ համարներ, 41, 44, 44/1 շենքեր, Ն.Դուման 1-31, Վ. Փափազյան 12, 15, 16, 16/1, 16/2, 17, 17/1, 19, 21, 21/1, 21/2, 21/3, 22, 22/2, 23, 24, 25, 26, 27, 29 շենքեր, Վաղարշյան 15, 15/1, 15/2, 17, 18, 19, 19/1, 20, 21, 22, 23, 24, 24/1, 24/2, 26 շենքեր, Ա․ Խաչատրյան փողոց՝ իր նրբանցքներով, Գյուլբենկյան 25, 27, 29, 29/1, 32, 33, 34/1, 35, 35/1, 36, 37, 37/1, 38, 38/1, 39, 39/1, 39/2, 40, 41, 42, 43, 44, 46 շենքեր, Կասյան 10, 12 շենքեր, Հակոբյան 8, 10 շենքեր և փակուղի, Սունդուկյան 19, 21, 23, 25, 27, 29 շենքեր, Կոմիտասի անցուղին իր այգով, «Արաբկիր» բժշկական կենտրոն, «Քանաքեռ ՀԷԿ» ջրամբարի հարակից նորակառույց թաղամաս: