Տարեվերջին նոր տեսակի գինի կունենանք. Քերոբյանը եղել է Արագածոտնի մարզի խաղողի այգիներում

Տարեվերջին «Ալեքսանդրեա Վայնըրի» ընկերությունը նախատեսում է առաջին գինին ունենալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Արագածոտնի մարզում այցելել է «Ալեքսանդրեա Վայնըրի» ընկերության խաղողի այգիներ։ Տեղեկությունը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
«Սփյուռքահայ գործարար Ադամ Կապլանյանի ուղեկցությամբ շրջել եմ այգու տարածքով, ծանոթացել ընկերության հետագա ծրագրերին և ընդլայնման հնարավորություններին»,– գրել է Քերոբյանը:
Նրա խոսքով` 4 տարի առաջ հիմնված 13 հեկտար այգու 12 հեկտար տարածքում այսօր արդեն տնկված են խաղողի տարբեր սորտեր:
Տարեվերջին ընկերությունը նախատեսում է ունենալ առաջին գինին: