Քրիստինե Գրիգորյանը Տավուշում հանդիպել է անհայտ կորած անձանց ընտանիքների անդամներին

ՄԻՊ աշխատակազմի մշտադիտարկման 4-րդ օրը Տավուշում
ՄԻ պաշտպանն արդեն 4 օր է, ինչ Տավուշի մարզում է. մշտադիտարկման աշխատանքներ են իրականացվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը Տավուշում հանդիպել է անհայտ կորած անձանց ընտանիքների անդամներին, տեղեկանում ենք պաշտպանի ֆեյսբուքյան էջից։
«Անհայտ կորած անձանց ընտանիքների անդամների կողմից բարձրացված խնդիրների վերաբերյալ պաշտպանի իրավասության շրջանակներում նախանշվել են կոնկրետ գործողություններ»,- ասված է հաղորդագրության մեջ։
ՄԻՊ աշխատակազմի մշտադիտարկման 4-րդ օրը Տավուշում
Նշվում է, որ Գրիգորյանն այցելել է «ՍՕՍ-մանկական գյուղեր» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի ցերեկային խնամքի կենտրոն։ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն իրականացրել են մշտադիտարկում և ծանոթացել գյուղում բնակվող երեխաների կրթական խնդիրներին, զարգացման ծրագրերին և բնակության պայմաններին։
ՄԻՊ աշխատակազմի մշտադիտարկման 4-րդ օրը Տավուշում
Գրիգորյանը հանդիպել է նաև մի շարք քաղաքացիների հետ, երիտասարդների և հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչների հետ։ ՀԿ-ների ներկայացուցիչներն ահազանգել են, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար համայնքում հարմարեցումները գրեթե բացակայում են։
ՄԻՊ աշխատակազմի մշտադիտարկման 4-րդ օրը Տավուշում
Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին ՄԻՊ աշխատակազմը հայտնել էր` մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ մեկնարկել են մշտադիտարկման 4-օրյա այցերը Տավուշի սահմանամերձ գյուղեր։