Յակուտիայում անտառային հրդեհներ են. ավելի քան 1000 մարդ պայքարում է կրակի դեմ. կադրեր

Յակուտիայի տարածքում 101 անտառային հրդեհ է գրանցվել ավելի քան 109 հեկտար տարածքում:
Sputnik
Յակուտիայի Միրնինսկի շրջանի Արիլահ գյուղի մոտակայքում բռնկված անտառային հրդեհը, որի հետևանքով 3 տուն է այրվել, մեկուսացվել է։ Այսօր այս մասին հայտնել Է հանրապետության օպերատիվ շտաբը:
Ավելի վաղ ՌԴ ԱԻՆ-ից տեղեկացրել էին, որ հրդեհը սկսվել է հուլիսի 27-ին գյուղից 4 կմ հեռավորության վրա:
Ուժեղ քամու պատճառով կրակն արագ տարածվել է, և մի քանի ժամ անց հասել հենց բնակավայրին։
Հրդեհ Մոսկվայի բյուջետային հյուրանոցում. 8 մարդ է զոհվել
Փրկարարներին հաջողվել է մարել Արիլահ գյուղում բռնկված հրդեհը։ Զոհեր և տուժածներ չկան:

Սակայն ավելի ուշ անտառային հրդեհը նորից է բռնկվել, բնակիչներին հայտնել են տարհանման մասին։

Նշվում է, որ հրդեհի պատճառով տարհանում է հայտարարվել միայն Արիլահից դուրս գալ ցանկացողների համար։ Հուլիսի 28-ին Յակուտիայի Միրնինսկի շրջանի տարածքում արտակարգ դրություն էր հայտարարվել:
Խոշոր հրդեհ Կալիֆոռնիայում, կրակը մոտեցել է բնակելի տներին. տեսանյութ
Գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ հանրապետության տարածքում ընդհանուր առմամբ գրանցվել է 101 անտառային հրդեհ՝ ավելի քան 109 հեկտար մակերեսով։
Անտառային հրդեհների մարմանը ներգրավված է 1044 մարդ, 82 միավոր տեխնիկա: