ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հավաստիացրել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում կփորձի սատարել և աջակցել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Զինվորի տան նախաձեռնություններին։ Տեղեկությունը հայտնում է բուհի մամուլի ծառայությունը` հավելելով, որ Երևանի քաղաքապետն այսօր այցելել է բժշկական համալսարան և Զինվորի տուն։
Երևանի քաղաքապետն այցելել է ԵՊԲՀ և Զինվորի տուն
Ըստ հաղորդագրության` ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը շրջայցի ընթացքում ներկայացրել է բուհում առկա խնդիրները՝ թե՛ կենցաղային, թե՛ առհասարակ շենքային, որոնց լուծման հարցում իր դերակատարումն ունի նաև Երևանի քաղաքապետարանը։
Երևանի քաղաքապետն այցելել է ԵՊԲՀ և Զինվորի տուն
Հրաչյա Սարգսյանը ծանոթացել է բուհի գործունեությանը, տեխնիկական հագեցվածությանն ու մյուս հնարավորություններին։
Երևանի քաղաքապետն այցելել է ԵՊԲՀ և Զինվորի տուն
Հրաչյա Սարգսյանը բժշկական համալսարան և Զինվորի տուն է այցելել փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանի հետ։