ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի - Sputnik. Ռուսաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Կրասնոդարը» Եկատերինբուրգում հյուրընկալվեց Եկատերինբուրգի «Ուրալին» և առավելության հասավ 3:1 հաշվով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Կրասնոդարից» դուբլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը երկու գոլն էլ խփեց 11-մետրանոցից (59-րդ ու 74-րդ րոպեներին)։
Ավելի վաղ՝ 28-րդ րոպեին, գոլի հեղինակ էր դարձել Սերգեյ Բորոդինը։
«Ուրալից» ավելացված ժամանակում գոլ է խփել Ալեքսեյ Կաշտանովը։
«Կրասնոդարի» հաջորդ հանդիպումը օգոստոսի 6-ին է. այդ օրը նա կհյուրընկալի Մոսկվայի «Լոկոմոտիվին»։