Խոսրովի անտառի կովկասյան ընձառյուծը կրկին տեսանկարահանվել է

Ընձառյուծը Հայաստանի կենդանական աշխարհի ամենատպավորիչ և կովկասյան էկոտարածաշրջանի ամենավտանգված կենդանատեսակներից մեկն է:
Sputnik
Խոսրովի անտառի կովկասյան առյուծը կրկին տեսանկարահանվել է, տեղեկացնում է «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ը։
Նշվում է, որ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին:
Ընձառյուծը Հայաստանի կենդանական աշխարհի ամենատպավորիչ և կովկասյան էկոտարածաշրջանի ամենավտանգված կենդանատեսակներից մեկն է:
Ներկայումս կովկասյան ընձառյուծն ընդգրկված է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում: