Հայաստանում երկու օր տեղումներ չեն գրանցվի. եղանակի տեսություն

Ցայտաղբյուրի մոտ կանգնած աղջնակ
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` որոշ հատվածներում քամին կուժգնանա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Այսօր և վաղը Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։ Օգոստոսի 1-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով:
Եղանակի տեսություն
Երևանում երեկոյան սպասվում է քամու ուժգնացում։ Ցերեկը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի 35-37, գիշերը` 20-22 աստիճան տաքության սահմանում։