Երևանում դոնդողի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Դոնդող
Ժամկետ է սահմանվել խախտումներն ու թերացումները վերացնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Երևանում գործող «Ռոբերտ Էմիլ» ՍՊԸ-ին պատկանող դոնդողի արտադրությունում և սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
«Արտադրական հատվածը չի համապատասխանել հիգիենայի պահանջներին, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաներն ու բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման, չեն ախտահանվել, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների, միջատների մուտքը արտադրամասի տարածք կանխելու համար»,– ասված է հաղորդագրությունում:
Կազմակերպության արտադրական գործունեությունը կասեցվել է, ժամկետ է սահմանվել խախտումներն ու թերացումները վերացնելու համար:
Ճաքեր ու բորբոս. Կապանում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը