Ձմերուկը չի կարելի ուտել մինչև մեկ տարեկան երեխաներին, գիշերը և օրական ավելի քան 4 կտոր

Ձմերուկ. Արխիվային լուսանկար
Խորհուրդ չի տրվում այն ներառել սննդակարգում կամ պետք է զգուշությամբ օգտագործել աղեստամոքսային տրակտի հիվանդությունների, միզաքարային հիվանդության, շաքարային դիաբետի, անհատական անհանդուրժողականության դեպքում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Ձմերուկը պետք չէ ուտել գիշերը ու մինչև մեկ տարեկան երեխաներին, ինչպես նաև օրական ավելի քան չորս կտոր, չարաշահումը կարող է հանգեցնել աղեստամոքսային տրակտի ու նյութափոխանակության հետ կապված խնդիրների առաջացմանը։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է Մոսկվայի առողջապահության վարչության առողջապահության կազմակերպման և բժշկական կառավարման ԳՀԻ դիետոլոգիայի կազմակերպչական-մեթոդական բաժնի վարիչ Վիկտորյա Եգորովան:
«Հաշվի առնելով, որ ձմերուկը բարձր գլիկեմիկ ինդեքս ունի, խորհուրդ է տրվում օրական ուտել առավելագույնը 500 գրամ, դա 3-4 կտոր է։ Չարաշահումը կարող է հանգեցնել ստամոքս-աղիքային տրակտի եւ նյութափոխանակության հետ կապված խնդիրների։ Ձմերուկը խորհուրդ չի տրվում մինչև մեկ տարեկան երեխաներին, մինչև 3 տարեկան երեխաներին՝ զգուշությամբ, օրական առավելագույնը 50-80 գրամ: Ձմերուկը կարող է լինել աղանդեր կամ խորտիկ: Խորհուրդ չի տրվում գիշերը ուտել․ այն միզամուղ ազդեցություն ունի», - ասել է Եգորովան։
«Ռումբ» է օրգանիզմի համար. սննդաբանը խոսել է բուսական մսի վնասակարության մասին
Նա նշել է, որ ձմերուկի օգուտներն ու վնասները կախված են այնպիսի գործոններից, ինչպիսիք են հասունությունը, թարմությունը, ուտելու քանակությունը, մշակության պայմանները, նիտրատների առկայությունը: Այն խորհուրդ չի տրվում աղեստամոքսային տրակտի հիվանդությունների, միզաքարային հիվանդության, շաքարային դիաբետի, անհատական անհանդուրժողականության դեպքում: