Ողբերգական դեպք Երևանում. 13–ամյա տղան հոսանքահարվել է ու մահացել

Հիվանդանոց
Երեխան հիվանդանոց է տեղափոխվել Բաշինջաղյան փողոցի շենքերից մեկի ավտոտնակից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Այսօր Երևանում 13–ամյա տղա է հոսանքահարվել ու մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ հաղորդագրության` տղան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել այսօր` ժամը 18։00-ի սահմաններում։
Պարզվել է, որ երեխան բուժկենտրոն է տեղափոխվել Բաշինջաղյան փողոցի շենքերից մեկի ավտոտնակից, որտեղ սրճեփ սարքից հոսանքահարվել է։ Չնայած բժիշկների ջանքերին` երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Այրվածքներով հոսպիտալացված զինծառայողը մահացել է