Շոգ օրերը վերադառնում են. եղանակի տեսություն

Ամառ. Արխիվային լուսանկար
Հանրապետության տարածքում հուլիսի 27-ին, 30-31-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի, հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Չնայած դրան, հանրապետության տարածքում հուլիսի 27-ին, 30-31-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ:
Եղանակի տեսություն
Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 16-21 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևանում հուլիսի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում սպասվում է ցերեկը 34-36, երեկոյան՝ 30-32 աստիճան։