ՌԴ ԶՈւ–ն Խարկովի գործարանում հարված է հասցրել օտարերկրյա վարձկաններին. ՊՆ

Հուլիսի 24-ին Դնեպրոպետրովի մարզի Լյուբիմովկա բնակավայրի շրջանում զինամթերքի պահեստին ՌԴ ՕՏՈւ–ի հասցրած հարվածի հետևանքով ոչնչացվել է ԱՄՆ արտադրության HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ավելի քան 100 հրթիռ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի Sputnik. ՌԴ ավիացիան, հրետանին և հրթիռային զորքերը հարվածներ են հասցրել Խարկովի «Ուկրաինայի էներգետիկ մեքենաներ» գործարանում գտնվող օտարերկրյա վարձկաններին։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ ՊՆ–ն։
«142 շրջաններում կենդանի ուժ և զինտեխնիկա է խոցվել, այդ թվում օտարերկրյա վարձկաններ Խարկովի «Ուկրաինայի էներգետիկ մեքենաներ» գործարանի տարածքում գտնվող իրենց ժամանակավոր տեղակայման կետում, ինչպես նաև «Չորնայա սոտնյա» մարտական խմբավորումների գրոհայիններ` ԴԺՀ–ի Արտյոմովսկի շրջանում», – հայտնում է ՊՆ–ն։
Բացի այդ, ոչնչացվել է զինամթերքի 8 պահեստ Կիևի ենթակայության տակ գտնվող ԴԺՀ–ի տարածքներում, Զապորոժիեի և Նիկոլաևի մարզերում։
Ուկրաինայի ԶՈւ-ն կրակակետեր է կահավորել և ականապատել ճանապարհները Դրուժովկայում. ՌԴ ՊՆ
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հակաօդային պաշտպանության ռուսական միջոցներով խոցվել է Ուկրաինայի օդային ուժերին պատկանող Մի-8 ուղղաթիռ, ոչնչացվել ուկրաինական 9 ԱԹՍ։
«Հակամարտկոցային պայքարի շրջանակում մեկ օրում խոցվել է «Ուրագան» ՀԿՌՀ–ի մարտկոց և «Գիացինտ-Բ» հաուբիցների հրետանային մարտկոց Ձերժինսկու շրջանում, «Գրադ» ՀԿՌՀ–ի մարտկոց Բիլբասովկայի շրջանում, «Մստա-Բ» հաուբիցների 2 հրետանային դասակ», – ասվում է փաստաթղթում։
Նշվում է, որ ԴԺՀ–ի կրակակետերում խոցվել է նաև Д-30–ի 5 դասակ։
Ճշգրտված տվյալներով` հուլիսի 24-ին Դնեպրոպետրովի մարզի Լյուբիմովկա բնակավայրի շրջանում զինամթերքի պահեստին ՌԴ ՕՏՈւ–ի հասցված հարվածքի հետևանքով ոչնչացվել է ԱՄՆ արտադրության HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ավելի քան 100 հրթիռ։
Խերսոնում Անտոնովի կամրջի վրա հարձակումը չի ազդի մարտական գործողությունների ընթացքի վրա
«Ոչնչացվել է օբյեկտը պահպանող մինչև 120 զինծառայող, ինչպես նաև օտարերկրյա վարձկաններ և տեխնիկական մասնագետներ», – նշում է ՌԴ ՊՆ–ն։
Ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 260 ինքնաթիռ, 145 ուղղաթիռ, 1622 անօդաչու թռչող սարք, 358 զենիթահրթիռային համալիր, 4167 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենա, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 763 մարտական մեքենա, դաշտային հրետանու 3203 հրանոթ և ականանետ, ինչպես նաև 4494 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 154-րդ օրը։