ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Այսօր ժամը 09:30-ից Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է, հայտնում են մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից։
«Մետրոպոլիտենի տնօրինության և աշխատանքի դուրս չեկած մեքենավարների միջև բանակցությունների արդյունքում մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է»,–ասված է հաղորդագրության մեջ։
Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մետրոպոլիտենն այսօր առավոտից չի աշխատում, բոլոր կայարանների դռները փակ են, որովհետև մեքենավարներն առավոտյան ժամը 06:00-ից գործադուլ են սկսել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում։