Ի՞նչ տեսք ունի Անտոնովի կամուրջը ուկրաինացիների գնդակոծությունից հետո

Ուկրաինայի զինված ուժերը գիշերվա ընթացքում գրոհել են Խերսոնի մոտ գտնվող Անտոնովի կամուրջը։ Տեսանյութում երևում են գնդակոծության հետևանքները։
Sputnik
Խերսոնի մարզի իշխանություններն ուկրաինական զորքի հերթական գրոհից հետո փակել են Անտոնովի կամրջի երթևեկությունը։
Դնեպրի վրայով անցնող 1366 մետր երկարություն ունեցող Անտոնովի կամուրջը կառուցվել և շահագործման է հանձնվել 1985 թվականին։ Լայնությունը 25 մետր է, բաղկացած է 30 կամրջամասից։ Մինչ կամրջի կառուցումը Խերսոնի մարզում ավտոտրանսպորտային միջոցները ձախ ափ կարող էին հասնել կա՛մ Կախովսկայա ՀԷԿ-ի ամբարտակով, կա՛մ լաստանավով։
ՌԴ զինվորականները հատուկ գործողությունների ընթացքում վերահսկողության տակ են առել Խերսոնի մարզն ու Զապորոժիեի մարզի մերձազովյան մասը։ Մարզերում վարչակազմեր են ձևավորվել, սկսել են հեռարձակվել ռուսական հեռուստաալիքներ և ռադիոկայաններ, վերականգնվում է Ղրիմի հետ առևտրային հաղորդակցությունը։ Մարզերը հայտարարել են ՌԴ սուբյեկտներ դառնալու ծրագրերի մասին։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 154-րդ օրը։