Տեսչական մարմինը տուգանել է Գեղարքունիքի մարզի 3 գազալցակայանի

Երեք տնտեսվարողները ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ յուրաքանչյուրը 𝟏.𝟎𝟎𝟎.𝟎𝟎𝟎 ՀՀ դրամ գումարի չափով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը 𝟑․𝟎𝟎𝟎 𝟎𝟎𝟎 ՀՀ դրամով տուգանել է տնտեսվարողներին` տեխնիկական անվտանգության պահանջները չկատարելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՔՏՀԱ մամուլի ծառայությունը։
Մասնավորապես տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից մարզի երեք բենզալցակայաններում իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ վերջիններս գրանցված չեն արտադրական վտանգավոր օբյեկտների գրանցման ռեեստրում և չունեն տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննության եզրակացություններ։
Գնացե՛ք, մի գազալցակայանին օրը 1000 անգամ տուգանեք. Փաշինյան
ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից երեք տնտեսվարողները ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ յուրաքանչյուրը՝ 𝟏.𝟎𝟎𝟎.𝟎𝟎𝟎 ՀՀ դրամ գումարի չափով։