Երևանի մետրոն չի աշխատում. մեքենավարները գործադուլ են անում

Երևանի մետրոպոլիտեն. Արխիվային լուսանկար
Մետրոպոլիտենի մեքենավարները պահանջում են աշխատավարձի բարձրացում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենն այսօր առավոտից չի աշխատում, բոլոր կայարանների դռները փակ են, հայտնում են մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից։

«Մետրոպոլիտենի մեքենավարներն առավոտյան ժամը 06:00-ից գործադուլ են սկսել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում։ Այս պահին մետրոպոլիտենի տնօրինությունը բանակցում է մեքենավարների հետ՝ ակնկալելով, որ նրանք րոպե առաջ կանցնեն իրենց աշխատանքային պարտականությունների բնականոն կատարմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մետրոպոլիտենի տնօրենությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարության համար։