Գոլմովկա ավանի բնակիչները ՌԻԱ Նովոստիի լրագրողին պատմել են ուկրաինական ռմբակոծությունների, դրանց պատճառած ավերածությունների, իրենց առօրյայի և ցանկությունների մասին։
Նրանցից մեկն ասում է, որ ամսի 5-ից ամեն օր ռմբակոծում են։
«Մարտեր եղել են, խփում էին, առաջ էլ կրակում էին․ մե՛կ դպրոցներն էին, մե՛կ զինադադար, մե՛կ բերքը, հա կրակում էին, բայց ո՛չ այսպես, ո՛չ սրանով, ո՛չ 152-րդ-ով, երեխե՛ք, ո՛չ 152-ով, ո՛չ գրադներով»,- ասում է նա։
Բնակիչներից մեկն էլ նշում է, որ ռմբակոծություններն ամեն օր են լինում։ «Որտեղ մենք հիմա գտնվում ենք` իմ տանը, այստեղով, ցավոք, հրթիռ է անցել հունիսի 5-ին` գիշերվա 2։42-ին»,- ասում է նա։
Կնոջ խոսքով` Ուկրաինայի ազգայնականների և իրենց միջև ընկած ուղիղ տարածությունը 800 մետր է։
«Աստված տա, որ խաղաղություն տիրի, և մենք Ռուսաստան դառնանք։ Դա իմ ցանկությունն է»,- շեշտում է նա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 154-րդ օրը։