Ուկրաինան կփրկի՞ աշխարհը սովից. տեսանյութ

Առաջիկայում Կիևը խոստանում է հացահատիկի արտահանում սկսել։ @SputnikLive-ը փորձել է պարզել՝ արդյոք այդ երկիրն այդքան հացահատիկ ունի՞։
Sputnik
Ուկրաինան բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանն իբր արգելափակել է 20-30 մլն տոննա հացահատիկի արտահանումը` այդպիսով աշխարհը սովի դատապարտելով։ Սակայն նույնիսկ հասարակ հաշվարկները ցույց են տալիս, որ Ուկրաինայում կարող էր ոչ ավելի քան 14 մլն տոննա ցորեն մնալ։ Եվ դա՝ լավագույն դեպքում։
Այդ տվյալները բաց հասանելիությամբ տեղադրված են ԱՄՆ-ի գյուղնախարարության կայքում։ Նրանց հաշվարկներով` Ուկրաինայում հուլիսի 1-ի դրությամբ պետք է 13.4 մլն տոննա հացահատիկ լիներ։

Նման ծավալներ կմնային, եթե Ուկրաինայում կոռուպցիա չլիներ, և պարենամթերքը մութ սխեմաներով դուրս չբերվեր երկրից։ Սակայն նույնիսկ ուկրաինացի փորձագետներն են ասում, որ ամբողջ հացահատիկը վաճառվել է դեռ փետրվարին։

Նման մեկ հետաքրքիր միջադեպ էր գրանցվել 2020 թվականին. աուդիտի ժամանակ պարզվել էր, որ ուկրաինացի մկները պետռեզերվից ողջ հացահատիկը կերել են։
Արդյոք զգացողություն չունե՞ք, որ Ուկրաինան ամեն ինչ մի փոքր չափազանցնում է, արդյոք այդ երկիրն այդքան հացահատիկ ունի՞։