Սյունիքում կասեցվել է պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը

Սյունիքում կասեցվել է պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը
Տեսուչները պարզել են, որ պահածոների արտադրամասում խախտվել են սանիտարահիգիենիկ սահմանված նորմերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում կասեցվել է պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Ըստ հաղորդագրության` Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Կիմ Բաղդասարյանին պատկանող պահածոների (կարմիր բազուկի պահածոյացում) արտադրամասում։
Ճաքեր ու բորբոս. Կապանում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
Պարզվել է, որ այնտեղ խախտվել են սանիտարահիգիենիկ սահմանված նորմերը․ արտադրամասի պատերն ունեցել են վերանորոգման կարիք՝ լվացվող և ախտահանվող չեն եղել, պատուհանները և փեղկերը մաքուր չեն եղել և չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր, սենքի հատակը չի ունեցել հարթ մակերես, չի պահվել նորոգ վիճակում, լվացող և ախտահանող նյութերը չեն պահվել սննդամթերքից առանձնացված տարածքում, սննդի շղթայում ներգրավված աշխատակից Կիմ Բաղդասարյանը չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների:
Արտադրամասին ժամկետ է տրվել հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
Սյունիքում կասեցվել է պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը