Մոսկվայում ձերբակալել են ահաբեկիչներին ֆինանսավորող տղամարդուն

Ահաբեկիչների ֆինանսավորման մեջ կասկածվող տղամարդ է ձերբակալվել Մոսկվայում։ Իրավապահները պարզել են, որ կասկածյալն իր աշխատավարձի մի մասը փոխանցել է «Հայաթ Թահրիր աշ Շամ» խմբավորմանը։ Այժմ նա կալանքի տակ է։
Sputnik
Նախնական տվյալներով՝ խոսքը միջինասիական երկրներից եկած մարդու մասին է։ Նա ավելի վաղ ՌԴ քաղաքացիություն էր ստացել։ Տղամարդը հավաքել ու գումար է փոխանցել էլեկտրոնային հաշիվներին, որոնք օգտագործվել են ահաբեկիչների կողմից։ Դրամական միջոցները նա փոխանցել է 2021 թվականի հուլիսից մինչև 2022 թվականի հունվարը։ Ընդհանուր առմամբ նա ավելի քան 17 անգամ փոխանցում է կատարել։
Նրա նկատմամբ գործ է հարուցվել «Ահաբեկչական գործունեության աջակցություն» հոդվածով։
* «Հայաթ Թահրիր աշ Շամ» ծայրահեղական կազմակերպությունը արգելված է ՌԴ-ում և մի շարք այլ երկրներում: