ՀՀ խոշոր հարկատուները. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն առաջին տեղում է

Զանգեզուրի կոմբինատ
ՊԵԿ–ը ներկայացրել է ընթացիկ տարվա հունվար–հունիսի տվյալները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. 2022թ. 6 ամսվա ընթացքում 1000 խոշոր հարկատուների վճարած ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 722 մլրդ դրամ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
«1000 խոշոր հարկ վճարողները 2022թ. պետական բյուջե են վճարել 722 մլրդ 325 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է 613 մլրդ 72 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ 109 մլրդ 253 մլն դրամ»,– նշված է հաղորդագրությունում։
1000 խոշոր հարկ վճարողների առաջին տասնյակը.
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»` վճարել է ավելի քան 104 մլրդ դրամ,
«Գազպրոմ Արմենիա»` ավելի քան 33 մլրդ դրամ,
«Գրանդ տոբակո»` ավելի քան 20 մլրդ դրամ,
«Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»` ավելի քան 10,8 մլրդ դրամ,
«Թեղուտ»` ավելի քան 8,9 մլրդ դրամ,
«ՄՏՍ Հայաստան»` ավելի քան 8,2 մլրդ դրամ,
«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»` ավելի քան 7,7 մլրդ դրամ,
«Ֆլեշ»` ավելի քան 7,6 մլրդ դրամ,
«Ֆիլիպ Մորիս Արմենիա»` ավելի քան 7,5 մլրդ դրամ,
«Լեռնամետալուրգիայի ինստիտուտ»` ավելի քան 7,2 մլրդ դրամ։
Այս ցանկում ներառված չեն ՀՀ պետական մարմինները և համայնքային կառավարչական հիմնարկները, սակայն 2021 թվականին ընդգրկված էին նաև այդ կառույցները։
Նախորդ տարվա երկու եռամսյակում խոշոր հարկատուների ցուցակի առաջատարը եղել է «Գազպրոմ Արմենիան», երկրորդը` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, իսկ երրորդը` ՀՀ պաշտպանության նախարարությունը։