Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հուլիսի 25-ին ելույթ է ունեցել Սոչիի գիտության և արվեստի «Սիրիուս» կենտրոնում։ Սիմֆոնիկ նվագախումբ իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով ելույթից մի հատված։
Համերգին հնչել են Արամ Խաչատրյանի Վալսը «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունից, հատված «Սպարտակ» բալետից, Էդուարդ Բաղդասարյանի «Նոկտյուրնը», Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճը» սյուիտը, Առնո Բաբաջանյանի, Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները։
Համերգը ղեկավարել է դիրիժոր Հարություն Արզումանյանը։
Հիշեցնենք, որ «Սիրիուս» կենտրոնում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ է ունեցել երկրորդ անգամ։