Հայ ըմբիշը եզրափակիչում է. Գասպար Տերտերյանն ուժերը կչափի ֆրանսիացու հետ

Տերտերյանը դուրս եկավ եզրափակիչ` ապահովելով մեր հավաքականի առաջին մեդալը։
Sputnik
Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում 60 կգ քաշային Գասպար Տերտերյանը շարունակում է իր հաղթական ելույթները։ Մարզիկն արդեն դուրս է եկել եզրափակիչ, տեղեկանում ենք ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից։
Նշվում է, որ Տերտերյանը դուրս եկավ եզրափակիչ` ապահովելով մեր հավաքականի առաջին մեդալը։
Միաժամանակ, մրցույթի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ Տերտերյանը եզրափակիչում ուժերը կչափի ֆրանսիացի մարզիկ Լուկաս Կեվին Լո Գրասոյի հետ։
Ինչ վերաբերում է մեր մյուս մարզիկներին, ապա Արարարատ Վարդերեսյանը (71 կգ) պարտվել է և կպայքարի բրոնզե մեդալի համար, իսկ Տիգրան Գալստյանը (48 կգ) 5:0 հաշվով հաղթել է սփոփիչ գոտեմարտում և բրոնզե մեդալի համար ուժերը կչափի ղազախ Արսեն Ժումայի հետ: 65 կգ քաշային Անդրանիկ Սեդրակյանը պարտվել է սփոփիչ գոտեմարտում: