Ղազարյանը Կոնովալովի հետ քննարկել է հետախուզվողների հայտնաբերման շուրջ համագործակցությունը

Վահե Ղազարյանը կարևորել է ԱՊՀ պետությունների ներքին գործերի նախարարությունների ամուր համագործակցությունը, որն ուղղված է հանցավորության դեմ։
Sputnik
Հուլիսի 26-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը և ԱՊՀ մասնակից պետությունների կոորդինացիոն բյուրոյի տնօրեն Օլեգ Կոնովալովը խոսել են համագործակցության մի շարք ուղղությունների, մասնավորապես՝ տեղեկատվության փոխանակման, հետախուզվողների հայտնաբերման մասին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը` նշելով, որ Ղազարյանն այսօր ընդունել է Կոնովալովին։
Ղազարյանը կարևորել է ԱՊՀ պետությունների ներքին գործերի նախարարությունների ամուր համագործակցությունը, որն ուղղված է հանցավորության դեմ։ Նա մատնանշել է նաև կոորդինացիոն բյուրոյի աշխատանքը, ինչի շնորհիվ փոխգործակցությունն իրավապահ կառույցների միջև ավելի է զարգանում։
ԱՊՀ երկրների բանկերի քարտերի ձևակերպման հետ կապված խարդախությունը թափ է հավաքում
Հաշվի առնելով փաստը, որ ՀՀ ոստիկանության պետն ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի նախագահն է, Կոնովալովը Ղազարյանին ներկայացրել է առաջիկայում կայանալիք խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները, փաստաթղթերի շրջանակն ու քննարկվելիք հարցերի մանրամասներ։