Ուկրաինական հետախուզությունը ծրագրել էր ռուսական ինքնաթիռ առևանգել. ՌԴ ԱԴԾ

Ուկրաինայի հատուկ ծառայությունները դիտարկել են Սու-24, Սու-34 կամ Տու-22ՄԶ մարտական ինքնաթիռների առևանգման հնարավորությունը։
Sputnik
Ուկրաինական ռազմական հետախուզությունը ծրագրել էր ռուսական ռազմական ինքնաթիռ առևանգել հենց թռիչքի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը:
Ըստ հաղորդագրության` Ուկրաինայի զինվորականները պետք է իմիտացիա ստեղծեին, թե ռուսական ռազմական ինքնաթիռ են առևանգում։
ՌԴ ԱԴԾ-ն ներկայացրել է հեռախոսազրույցի մի հատված, որում ուկրաինական օդուժի սպաներից մեկը` Օլեգ անունով, զրուցում է ռուս օդաչուներից մեկի հետ։
ՌԴ ՌԾՆ-ն Օդեսայի նավահանգստում ամերիկյան Harpoon հրթիռների պահեստ է ոչնչացրել. ՌԴ ՊՆ
«Մենք հույս ունենք, որ դուք ռազմաճակատի գծում կիջնեք 50 բարձրության վրա կամ ավելի ցածր։ Եթե սահմանագծին հասնեք, շատ ավելի լավ։ Դրանից հետո ես ձեզ տվել եմ բարձրության սահմանը... Մենք շատ հանգիստ կարող ենք մեր կործանիչները մոտեցնել ու բռնել ձեզ։ Այնուհետև նրանք կտեղավորվեն ու ձեզ կտանեն»,- ասում է ուկրաինացի սպան։
Նշվում է, որ ուկրաինական կողմը դիտարկել է ռուսական Սու-24, Սու-34 կամ Տու-22ՄԶ մարտական ինքնաթիռների առևանգման հնարավորությունը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 152-րդ օրը։