ՌԴ–ն «Սմերչ» ՀԿՌՀ–ով հարվածել է Ուկրաինայի ԶՈւ–ի դաշտային պահեստին. տեսանյութ

ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության ժամանակ «Սմերչ» համազարկային կրակի համակարգերի անձնակազմի մարտական աշխատանքի կադրերը։
Sputnik
ՌԴ ՊՆ–ի փոխանցմամբ` համազարկային կրակի համակարգերի անձնակազմերը շարժվել են դեպի կրակային դիրքեր և անօդաչու սարքերից կոորդինատներ ստանալուց հետո 300 միլիմետրանոց հրթիռներով հարձակում իրականացրել ուկրաինացի զինվորականների դիրքերի և պահեստների վրա։
Մարտական առաջադրանքը կատարելուց հետո անձնակազմերը մեկնել են վերալիցքավորման տարածք։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 152-րդ օրը։
Ուկրաինական հետախուզությունը ծրագրել էր ռուսական ինքնաթիռ առևանգել. ՌԴ ԱԴԾ