ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի ռազմածովային նավատորմը (ՌԾՄ)–ն թևավոր հրթիռներով ԱՄՆ զինամթերքի, ինչպես նաև HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգի ու М777 հաուբիցների պահեստ է ոչնչացրել Խմելնիցկի մարզում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
ՌԴ ԶՈւ–ն ուկրաինական դիվերսանտների է ոչնչացրել, որոնք Խերսոնի մարզում փորձել են ափ դուրս գալ նավերից։
«Դնեպրի ավազանում բացահայտվել է արագընթաց դեսանտային նավերից ուկրաինական դիվերսիոն խմբերի առաջխաղացում և Խերսոնի մարզի տարածքում ափ դուրս գալու փորձ։ Ուկրաինայի ՌԾՈւ–ի դեսանտային երկու նավ է խոցվել` նավում գտնվող դիվերսանտներով»,– նշել են ՊՆ–ում։
Բացի այդ, ՌԴ ավիացիան ԴԺՀ–ի Կոնստանտինովկա քաղաքում բարձր ճշգրտության զենքով ավելի քան 100 ուկրաինացի զինվորականի է ոչնչացրել։
Ամփոփագրի համաձայն` ՌԴ զինվորականները ճնշել են ուկրաինական զորքերի «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 4 դասակ, Դ-20 հաուբիցների երկու դասակ, «Գվոզդիկա» հրետանային կայանքի 3 դասակ և Դ-30–ի 8 դասակ։
Կրակակետերը գտնվել են ԴԺՀ–ի Ձերժինսկ, Գեորգիևկա, Վոդյանոյե, Նովոմիխայլովկա, Կուրախովո, Կամիշևկա բնակավայրերի շրջանում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 152-րդ օրը։