«Նախորդ տարի լողասեզոնին ջրահեղձության դեպք չի գրանցվել , իսկ այս տարի հուլիսի 17-ին մեկ դեպք ունեցանք։ 8-9 անձ իրենց անձնական մոտորանավակով լիճ էին դուրս եկել զբոսնելու, և 2 անձ ցատկել էին լիճ` լողալու։ Ցատկողներից մեկը` մոտորանավակը վարողը, սուզվել և այլևս չի վերադարձել։ Նրան ջրահեղձված վիճակում ենք գտել»,- ասաց Ճզմաչյանը։
«Մարդիկ Սևան են գնում ուտել-խմելու համար, այլ ոչ թե սպորտային մարզաձևերով զբաղվելու, իսկ մենք երեխաներին սովորեցնում ենք ջրի հետ հարգանքով վերաբերվել` անվտանգության կանոններն ենք սովորեցնում։ Ջրահեղձման դեպքերը հիմնականում լինում են այն պատճառով, որ մարդիկ ափին տաքանում են և հետո միանգամից մտնում են սառը ջրի մեջ, և սպազմ է առաջանում։ Խեղդվողների մեծ մասը լավ լողորդներն են, որոնք ոչ մի կանոնի չեն ենթարկվում, քանի որ վստահ են իրենց վրա»,- ասում է Թովմասյանը։