Հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի, բայց և տեղումներ կլինեն. եղանակի տեսություն

Ամառ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով, ապա 26-29-ն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. Հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի, բայց չնայած դրան՝ հուլիսի 25-29-ը կեսօրից հետո Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Քամին՝ արևելյան 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով, 26-29-ն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով:
Երևանում հուլիսի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում սպասվում է ցերեկը՝ 29-31, երեկոյան՝ 25-27 աստիճան։