ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Լոս Անջելեսի զբոսայգիներից մեկում զինված միջադեպ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է NBC News հեռուստաալիքը։
Ոստիկանության տվյալներով` հրազենն օգտագործվել է երկու կողմերի միջև ծագած վիճաբանության ժամանակ։
Կրակոցների հետևանքով առնվազն 7 մարդ է տուժել։ Վիրավորներից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանցից 2-ը մահացել են։
Կրակողները հավանաբար երկուսն են եղել։ Դեպքի վայրում զենք է հայտնաբերվել։
Տարվում է քննություն։