«Հաստատ հորը հունից հանել է». Արմավիրում տղամարդը դանակի հարվածներով սպանել է որդուն

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասել են, որ մահացածն ունեցել է հոգեկան խնդիրներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. Երեկ` հուլիսի 24-ին, Արմավիրի մարզի Գայ գյուղում հայրը սպանել է որդուն:Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Կայքը գրում է, որ ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Գայ գյուղից մի քաղաքացու դանակահարված տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, նա ճանապարհին մահացել է:
Պարզվել է, որ մահացածը Գայ գյուղի բնակիչ, 30-ամյա Գաբրիել Մ.-ն էր:
Քննչական խումբն աշխատում է սպանության վայրում
Տանը հայտնաբերվել են արնանման հետքեր, ննջասենյակում՝ անկողնու վրա, նույնպես։ Հայտնաբերվել է նաև արյունոտ դանակ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, որը եղել է ոստիկանություն ահազանգած քաղաքացին։ Նա ոստիկանությանը հայտնել էր, որ գյուղում տեղի է ունեցել դանակահարություն, սակայն չէր ասել, որ ինքն է հարվածել:
Ոստիկանների և քննիչների բացատրական աշխատանքների արդյունքում կասկածյալն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին. նա սպանվածի հայրն է՝ Լևոն Մ.-ն:
Սպանություն Երևանում. 50-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասել են, որ մահացածն ունեցել է հոգեկան խնդիրներ, մի քանի անգամ բուժման նպատակով եղել է հոգեբուժարանում, վերջերս է դուրս գրվել, իսկ հայրը գյուղում բնութագրվում է դրական, աշխատավոր մարդ:
Քննչական խումբն աշխատում է սպանության վայրում
«Հաստատ հորը հունից հանել է»,–ասել են նրանք:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական վարույթ, Լևոն Մ.-ն ձերբակալվել է: