965 նոր դեպք` մեկ շաբաթում. վերջին տվյալները կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ

Հիվանդանոց
ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին տվյալները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ շաբաթում ավելացել է 965-ով և դարձել 425 365: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 736 (+318) մարդ, կատարվել է 3 154 685 թեստավորում (+6 158), առողջացել են վարակվածներից 413 901-ը (+547): Կորոնավիրուսային վարակի զոհերի ընդհանուր թիվը վերջին մեկ շաբաթում ավելացել է 7-ով և դարձել 8 633։
Հիշեցնենք` 2020թ.-ի մարտի 16-ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց։ 2020թ.-ի սեպտեմբերի 10-ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12-ից մինչև 2021թ.-ի հունվարի 11-ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվեց մինչև 2021թ.-ի հուլիսի 11-ը։ Հուլիսի 9-ին որոշվեց կարանտինը երկարաձգել մինչև 2021թ.-ի դեկտեմբերի 20-ը։ Նոյեմբերի 11-ի որոշմամբ էլ կարանտինը երկարաձգվեց մինչև 2022-ի հունիսի 20-ը։
2021թ.-ի դեկտեմբերի 17-ին հայտարարվեց, որ հանրային բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվում է։
2022թ.-ի մարտի 2-ին դիմակ դնելու պահանջը վերացվեց նաև հանրային փակ տարածքներում` բացառությամբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների: