ՌԴ ՌԾՆ-ն Օդեսայի նավահանգստում ամերիկյան Harpoon հրթիռների պահեստ է ոչնչացրել. ՌԴ ՊՆ

ՌԴ պաշտպանության նախարարությունը նոր մանրամասներ է ներկայացրել Ուկրաինայում ընթացող հատուկ գործողության վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. ՌԴ ՌԾՆ-ն մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով Օդեսայի նավահանգստում ուկրաինական ռազմանավ և Harpoon հրթիռների պահեստ է ոչնչացրել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Օդեսա քաղաքի ծովային նավահանգստի նավանորոգման գործարանի տարածքում ծովային տեղակայման մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով ուկրաինական ռազմանավ և ԱՄՆ-ի կողմից Կիևին փոխանցած Harpoon հականավային հրթիռների պահեստ է ոչնչացվել»,- նշում է ՊՆ-ն։
Բացի այդ, շարքից դուրս են հանվել Ուկրաինայի ՌԾՈւ-ի նավակազմի վերանորոգման և արդիականացման գործարանի արտադրական հզորությունները։
Նշվում է, որ ռուսական ՀՕՊ համալիրներն անցած մեկ օրում ուկրաինական 5 անօդաչու են ոչնչացրել, ինչպես նաև որսացել են «Ուրագան» ՀԿՌՀ-ի և HIMARS-ի 10 հրթիռ։
Ծովային և օդային տեղակայման մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով Կիրովոգրադի մարզի օդանավակայանում ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈւ ավիատեխնիկան։
Հակամարտկոցային պայքարի ընթացքում ռուսական զորքը ԴԺՀ-ում խոցել է նաև «Գրադ» ՀԿՌՀ-ի ուկրաինական 3 դասակ, Д-20 հաուբիցների 18 դասակ, «Գվոզդիկա» կայանքի 9 դասակ։
ՌԴ ՊՆ-ում նշել են նաև, որ ՌԴ ՕՏՈւ-ն բարձր ճշգրտության զենքով ավելի քան 50 ուկրաինացի զինվորական և ավելի քան 3 հազար զինամթերք է ոչնչացրել Նիկոլաևում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 151-րդ օրը։