ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Բասկետբոլիստներ Հայկ Գյոկչյանն ու Ժիրայր Խադիդյանը Լիբանանի հավաքականի կազմում արծաթե մեդալներ են նվաճել Ինդոնեզիայում անցկացված՝ Ասիայի բասկետբոլի առաջնությունում։
Եզրափակիչում լիբանանցի բասկետբոլիստները համառ պայքարում 73-75 հաշվով զիջել են Ավստրալիայի հավաքականին։
Գյոկչյանը խաղադաշտում անցկացրել է մոտ 22 րոպե՝ հնարավոր 48-ից վաստակելով երեք միավոր։ Ժիրայր Խադիդյանը եզրափակիչում խաղադաշտ չի մտել։
Այս տեսանյութում Գյոկչյանը (համար 24) ու նրա թիմակից Սերժիո Էլ Դարվիշը քառորդ եզրափակիչում Չինաստանի հավաքականի դեմ տարած հաղթանակը նվիրում են Լիբանանի ժողովրդին։
«Լիբանանյան բասկետբոլի պատմական հաղթանակը. մենք դուրս եկանք կիսաեզրափակիչ՝ հաղթելով Ասիայի լավագույն թիմերից մեկին՝ Չինաստանին։ Մենք հպարտ ենք, որ խաղում ենք մեր թիմի համար»,- ասում է Գյոկչյանը։
Ե՛վ Գյոկչյանը, և՛ Հադիդյանը խաղում են Լիբանանի առաջնությունում՝ առաջինը «Ալ-Ռիյադի» ակումբի, երկրորդը՝ «Բեյրութի» համար։