ՌԴ զինվորականները Պրիվոլնոյեի մոտ Ուկրաինայի ԶՈւ-ի զենքի խոշոր խմբաքանակ են հայտնաբերել

Տարածքը մաքրելու ընթացքում զինվորականները հայտնաբերել են նռնականետներ, հրաձգային զենք ու զինամթերք:
Sputnik
ՌԴ զինվորականները Դոնբասի Պրիվոլնոյե բնակավայրի մոտ տարածքը մաքրելիս ուկրաինական բանակի զենքի և զինամթերքի խոշոր խմբաքանակ են հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է RT-ն:
Նշվում է, որ մաքրումն իրականացրել է «Ախմատ» գումարտակը։ Արդյունքում հայտնաբերվել են մեծ քանակությամբ նռնականետներ, տարբեր ռազմամթերք, հրաձգային զենք և փամփուշտներ:
Ստորաբաժանման հրամանատարներից մեկն ասել է, որ այդ վայրում փաստացի բազա է եղել, որտեղից զենքն ու զինամթերքը փոխադրվել են կարևորագույն ուղղություններով։ Սպան նշել է, որ զինամթերքը հնարավոր է օգտագործել, և ամեն ինչ «կթռչի» ուկրաինական բանակի ուղղությամբ։
Ռուսական ՀՕՊ-ը մեկ օրում 11 ուկրաինական ԱԹՍ է խոցել. ՌԴ ՊՆ
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 150-րդ օրը։