Կալիֆոռնիայի Մարիպոսա շրջանի «Յոսեմիթե» ազգային պարկում կաղնու անտառներ են այրվում։
Հրդեհն ավելի քան 600 հեկտար տարածք է ընդգրկել։ Կրակը մոտեցել է բնակելի տներին։ Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է անտառից բարձրացող թանձր ծուխը։
Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ Սիեռա Նևադայի նախալեռների բնակիչներին անհապաղ տարհանելու հրաման կա։