ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Իրանի հարավ-արևմտյան Ֆարս նահանգում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումների պատճառով մահացածների թիվը հասել է 21-ի։ Տեղեկությունը հայտնում է «Iran International» գործակալությունը:
«Հորդառատ անձրևներն ու դրանց հաջորդած հանկարծակի ջրհեղեղները Ֆարս նահանգի երեք քաղաքներում առնվազն 21 մարդու մահվան պատճառ են դարձել։ Անհետ կորած մի քանի անձանց որոնողական աշխատանքները շարունակվում են»,- ասված է գործակալության հաղորդագրությունում։
Ավելի վաղ «Fars» գործակալությունը, հղում անելով տեղական իշխանություններին, հաղորդել էր 11 անձանց մահվան մասին։