Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ցուցադրել է Դոնբասի պաշտպանությանն ուղղված ռազմական հատուկ գործողության ժամանակ ՌԴ օդատիեզերական ուժերի Սու-25 գրոհիչների մարտական աշխատանքի կադրերը:
Ռազմական գերատեսչությունը հայտնում է, որ գրոհային ավիացիայի անձնակազմերը հրթիռային ավիահարվածներ են հասցրել ուկրաինական բանակի ստորաբաժանումների ռազմական օբյեկտներին և տեխնիկային:
Բացի այդ, հայտնի է, որ հրթիռների արձակումները փոքր բարձունքներից են եղել։ Ավիացիոն խոցման միջոցների մարտական կիրառման արդյունքում ոչնչացվել են ուկրաինացիների քողարկված դիրքերն ու զրահապատ տեխնիկան։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 150-րդ օրը։