ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից զգուշացնում են, որ հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է: Նշված շրջաններում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր է լինելու։
Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։
Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։
Տեղեկացվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ուլիսի 23-25-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 23-24-ը կնվազի 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում հուլիսի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: