ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Երևանում վրաերթի հերթական դեպքն է գրանցվել, տուժածը 60-ամյա կին է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ կայքի` մոտավորապես ժամը 13։00-ին Երևանի բնակիչ 36-ամյա Արա Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Սախարովի հրապարակից դեպի Նալբանդյան փողոց ընթանալիս, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 60-ամյա Լիլիա Գ․-ին։
Վարորդը փախուստի չի դիմել, զանգել է շտապօգնություն, օգնել է բժիշկներին, որ կնոջը տեղափոխեն հիվանդանոց։
Վրաերթի փաստով նախաձեռնվել է վարույթ։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա սթափ է եղել։